ՄԻՊ Արման Թաթոյանը կարևորում է ադրբեջանցի զինվորների ոչ ճիշտ պահվածքի մասին խոսելը.  «Խնդիրն այն է, որ ադրբեջանցի զինվորները ցուցանակների տեղադրումը անում են բացահայտ սադրանքների ձևով, ինչպես վկայում են բնակիչները, նրանք կարող են զենքով հայտնվել խաղաղ բնակավայրերի ճանապարհների վրա և դիտարկում իրականացնել, սա նույնպես առաջացել է մեխանիկական մոտեցումների կիրառման պատճառով»,- նշեց ՄԻՊ-ը ասուլիսի ժամանակ:

Նա նաև անդրադարձավ Շուռնուխի և Որոտանի ցուցանակներին, որոնք, ըստ նրա, այնպես են տեղադրված, որ շատ հայկական տարածքներ ներկայացված են իբրև ադրբեջանական. «Ֆիզիկական անվտանգության, անձեռնամխելիության իրավունքների կողմից, որ նայենք,եթե հայկական կողմում մեր խաղաղ բնակիչներն են, ապա ադրբեջանական կողմում զինվորականներն են: Երբ ես այնտեղ էի, այդ պահը համընկավ, երբ ադրբեջանական մեքենան, իհարկե, ուղեկցությամբ, եկավ այդ գյուղ՝ ինչ-որ գործողություններ կատարելու և ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա մեր եերխաներն էին խաղում»,- ասաց Արման Թաթոյանը: