Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ:

Նախատեսվում է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ, հավելել է նա: Պուտինը նշել է, որ այսօր պետք է ընդգծվեն ԼՂ հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը, որոնք վերաբերում են խաղաղապահների գործունեությանը, դեմարկացիոն գծերին և այլ հարցեր: