Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

Աս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 479,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 23 հազար պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: