Այսօր, հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Opel» և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։

Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։