Զինծառայողների ծնողներն ակցիան են իրականացնում ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ: Պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարի Մխիթարյանը, լրագրողներին պատմեց, որ իր որդին զոհվել է հոկտեմբերի 6-ին: Մարմինն, իրենց ունեցած տվյալներով, գտել են ու հողին հանձնել:

Գարի Մխիթարյանի խոսքով՝ ծնողները չէ, որ պետք է գնան, տվյալներ հավաքեն, տան Քննչական կոմիտեին, այլ քննչական մարմիններն իրենց աշխատանքը պետք է կատարեն:

Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 2-ին հանցագործությունների մասին հայտարարություն են տվել.

«Բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ կան, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Երեխաներին հրամաններով տարել են սխալ ուղղություններով, սխալ հրամանների պատճառով զոհերի մեծ թիվ ունենք: Զինվորների շուրջ 40-50 տոկոսը զոհված կամ վիրավոր է, մյուսներն էլ հաշմանդամություն ունեն: Այսօր էլ հոգեպես, բարոյապես ճնշված երեխաներին տանում են Արցախ: Վիրավորներին ևս, էնքան, որ ոտքի են կանգնում, միանգամից սահման են տանում»: