Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր կայանալու են  Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է minval.az-ը:

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն մանրամասնել է, որ Ալիևի ավտոշարասյունն ուղևորվում է դեպի Կրեմլ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ Փաշինյանը ժամանել է Մոսկվա:

«Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն»,- գրել է նա։