ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրն անցկացրեցինք Սյունիքում։ Հանդիպումներ ունեցանք քաղաքացիների, զինվորականների, համայնքապետերի հետ։ Համար 1 հարցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների խնդիրն էր։ Տեղում ստուգեցինք՝ ինչպես են դրանք որոշվում։ Պարզվեց՝ գործում է հետևյալ հասարակ սխեման. տվյալ սահմանային զորակետ է գալիս Ադրբեջանի բարձրաստիճան սպան, գրպանից հանում է Samsung հեռախոսը, միացնում է Google-ի GPS-ին և ասում. սա է սահմանային գիծը։ Երբ մերոնք իրենց հերթին Iphone-ի վրա ցույց են տալիս, որ այդպես չէ, ադրբեջանցիք հորդորում են` զանգեք Փաշաևին (Փաշինյանին)։ Երևան զանգելուց հետո մերոնք կարգադրություն են ստանում վարվել այնպես, ինչպես ասում են ադրբեջանցի զինվորականները։ Սահմանամերձ բնակավայրերից մեկում, ի դեպ, երեխաներն ուզում են տեսնել Արմեն Սարգսյանին։ Ասում են, լավ Ձմեռ պապի կլինի՝ հարուստ նվերներով։ Ասեցի Երևանում տեսնեմ՝ կասեմ։ Այս պահին, դժբախտաբար, փախուստի մեջ է։

p.s. Մեր այցելության նպատակներից մեկն էլ «Ազատություն» կուսակցության գրասենյակի բացումն էր։ Շուտով դրանք կբացվեն ինչպես Գորիսում, այնպես էլ՝ Կապանում»: