Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:  Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:30-ի սահմաններում, Արտաշատ-Ոստան ճանապարհին բախվել են ուղևորատար գնացքն ու ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ 08-ն էլ կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: