6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայի Ժուժույ նահանգում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով հունվարի 10-ին, 07:54-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Անտոնիո դե լոս Կոբրես քաղաքից 44 կիլոմետր հեռավորության վրա: Օջախը գտնվել է 185 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: