ՌԴ-ն նվազագույնը հաղորդագրությունների մակարդակով ավելի մեծ նշանակություն է տալիս Արցախին, քան Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնից ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Մոսկվայում կայանալիք հանդիպման փաշինյանական օրակարգում Արցախը չկա՝ այդ թեմայով խոսնակի գրառումը վկա։

Տնտեսական հարցեր, կոմունիկացիաներ և այլն, բայց ոչինչ Արցախի ու Արցախի շուրջ կուտակված սպառնալիքների մասին։

Հետաքրքրական է, որ նույն հանդիպման վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում որպես օրակարգային հարց նաև նշվում է ռեգիոնալ խնդիրներն ու պատերազմից տուժած բնակիչներին աջակցման մասին։

ՌԴ-ն նվազագույնը հաղորդագրությունների մակարդակով ավելի մեծ նշանակություն է տալիս Արցախին, քան Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։

Եզրակացությունը մեկն է՝ այս իշխանությունը փակել է Արցախի էջը՝ դուրս մղել հարցը ՀՀ առաջնային օրակարգից»։