Հայտնի գործարար Վլադիմիր Պոպովի ընտանիքը Նորիլսկի լեռնադահուկային առողջարանային վայրում տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով հայտնվել է ձյան վիթխարի զանգվածի տակ։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ձյան զանգվածի տակ կարող է լինել ձեռնարկատերն անձամբ, նրա կինը և նրանց 1․5 տարեկան երեխան։ Պոպովի երկրորդ տղան փրկվել է, նա այժմ գտնվում է հիվանդանոցում։