Պաշտպանության բանակը դրվագներ է ներկայացնում արցախյան երկրորդ պատերազմից:
Ճանաչենք մեր հերոսներին.
Սերժանտ Արթուր Վաղինակի Սարհատյան: Ակտիվ մարտ է վարել գրոհող հակառակորդի դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ, կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է թշնամական հրետանու կրակից:
Շարքային Վրույր Աշոտի Ղազարյանը ցուցաբերել է անհատական խիզախություն՝ պատճառելով թշնամուն կենդանի ուժի կորուստներ, կազմակերպել է տարբեր ապահովման հարցեր, տարհանել վիրավոր ընկերներին:
Լեյտենանտ Հովհաննես Գագիկի Պետրոսյանը համառ մարտ է վարել թշնամու գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթականերին, ինչի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:
Լեյտենանտ Արտավազդ Անդրանիկի Ավետիսյանը կարևոր բարձունքներից մեկում ջախջախել է թշնամական ուժերին, հետ մղել վերջինիս հարձակումը, ապա տարհանել զոհերին ու վիրավորներին:
Կրտսեր սերժանտ Մարտիկ Արտակի Մուրադյանը աչքի է ընկել հակառակորդի գրոհող ստորաբաժանումներն ու կրակային միջոցները ոչնչացնելու ժամանակ:
Ավագ լեյտենանտ Լևոն Միսակի Ավետիսյանը աչքի է ընկել հարևան ստորաբաժանման հրամանատարական դիտակետում շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին փրկելիս, որը հնարավոր է դարձել թշնամական ուժերի դեմ անմիջական մարտ վարելու և վերջինիս մեծ կորուստներ պատճառելու շնորհիվ:
Կապիտան Գավրուշ Էրիկի Հարությունյանը թշնամու ձեռնարկած հարձակման ժամանակ հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմը, կատարել մարտական առաջադրանքն ու կորուստներ պատճառել հակառակորդին: Վիրավորվել է թշնամու դիպուկահարի կրակոցից:
Պահեստազորի ավագ սերժանտ Արմեն Արարատի Պետրոսյանը մարտական հաշվարկի հետ միասին բարձր մակարդակով իրականացրել է առաջադրված մարտական խնդիրները:
Փառք մեր հերոսներին: