Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն
Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում
աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության
պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների
որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Այս թեմաներով շփումները շարունակվում են։