Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով նախօրեին տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության այս տարվա առաջին նիստը։ Տոների ավարտից հետո իմքայլականները հավաքվել են քննարկելու մեկնարկող ԱԺ նիստերում իրենց անելիքները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ` խմբակցության նիստին այս անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել, փոխարենը ակտիվ է եղել «մեկուսացման» մեջ գտնվող, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ` խմբակցության նիստին մեկ անգամ եւս անդրադարձ է կատարվել պատերազմից հետո Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին։ Ոմանք նեղսրտել են, որ մարդամեջ դուրս գալ չեն կարող, ոմանք էլ հերթական անգամ մեղքը բարդել են նախկինների վրա։

Խմբակցության նիստին «Իմ քայլը» լքած Սոֆիա Հովսեփյանը չի մասնակցել։ Նրա՝ խմբակցությունը լքելու որոշման մասին ՔՊ-ում եւ խմբակցությունում տեղյակ են եղել եւ երեկվա որոշումից անակնկալի չեն եկել, ավելին վստահ են, որ մամուլին «սլիվ» անողներից է։ Միաժամանակ մեր աղբյուրների փոխանցմամբ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցությունը լքելու եւ որպես անկախ պատգամավոր հանդես գալու մասին էլի հայտարարություններ կլինեն։

Irakanum.am