Հունվարի 9-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղ-տեղ մերկասառույց է։Տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: