Սոֆյա Հովսեփյանը, ով հայտարարել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին, ֆեյսբուքյան էջում գրում է.

Հարգելիներս , մամուլում լուր է տարածվել այն մասին , որ երեկ ՝ իմ հայտարարությունից հետո , Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները հսկում են իմ հայրական տունը և իմ անվտանգությունը :
Նման բան չի եղել և որպես կանոն իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց :
Ինձ հետ ամեն ինչ կարգին է , ես ապրում եմ նույն կերպ՝ ինչպես միշտ :
Ներողություն եմ խնդրում զանգերի մեծ մասին չպատասխանելուս համար :
Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել , չեմ վախենում չեմ էլ վախենալու :
Պապս կասեր « Դավեն նստողը կուզեկուզ ման չի գա»: