Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն իր ոճի մեջ է։ Կառույցը սուտ է որակել Irakanum.am-ի այն հրապարակումը, համաձայն, որի նոյեմբերի 8-ից մեկնարկող զորացրումը չի իրականացվում։ Եթե Պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած կառույցը չի ստում, ապա ինչպես է ստացվել, որ երկու տարի առաջ բանակ զորակոչված ոչ մի զինվոր այսօր տուն չի դարձել։ Այն, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը յուր լրատվական կառույցով իր տեղում չէ և բոլոր հրապարակումներին ու անգամ տեսանյութերին տալիս է հերթապահ դարձած որակումը, հայտնի է բոլորին։

Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։
Բացի այն, որ զորացրումը չի մեկնարկել, ինչն օրենքի խախտում է, մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես Irakanum.am-ի աղբյուրները հայտնում են, որ Արցախում իրենց ծառայությունն անցկացնող զինվորների տուն դարձը խոչընդոտվում է մի շարք պատճառներով։ Նախ ՊՆ Վաղարշակ Հարությունյանն է դեմ արտահայտվել, հայտարարելով, որ իրավիճակը դեռ վերջնական հանգիստ չէ, և այս պահին ճիշտ չէ, որ զորացրում տեղի ունենա։ Իսկ պատերազմի օրերին սուրճ խմող Արայիկ Հարությունյանը չի առարկել։

Միաժամանակ Ամանորից առաջ արձակուրդ վերադարձած զինվորներին զինկոմիսարիատներից ստիպում են քաղաքացիական հագուստով վերադառնալ զորամաս և միայն այնտեղ կրել համազգեստ։ Թե որն է այս ամենի նպատակը զինվորներին չեն բացատրել, մեկնաբանել են մեկ բառով՝ հրաման է։

Այս ամենով է պայմանավորված այն հանգամանքը, որ արձակուրդ վերադարձած զինծառայողներից շատերի հարազատները բողոքի ակցիաներ են անում և չեն ցանկանում, որ իրենց որդիները դարձյալ մեկնեն Արցախ, գլխավոր պատճառ նշելով բարդակն ու ճանապարհների վտանգավորությունը։ Չի բացառվում, որ զինվորներին քաղաքացիական հագուստներով են ուղարկում զորամասեր, որպեսզի Արցախի հողում տեղակայված թշնամուց քողարկեն։

Irakanum.am