Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը միտումնավոր ապստամբություն է հրահրել:

Մամուլի ասուլիսում Ջոնսոնը նշել է, որ Թրամփը «մարդկանց սադրել է գրոհել Կապիտոլիումը»: Նա նաև «որպես նախագահ անընդհատ կասկածներ էր հայտնում ազատ և արդար ընտրությունների արդյունքի վերաբերյալ»:

Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով՝ դա բոլորովին սխալ էր: