Քննչական կոմիտեն հայտնում է.

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ են ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով` անհայտ անձանց կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների ներքոնշյալ.

-ԱՀ Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված ավտոպահեստամասերի խանութից 7.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոպահեստամասերի գաղտնի հափշտակության.

-ԱՀ Մարտունի քաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող էլեկտրոնիկայի խանութից առաջին անգամ՝ 10.200.000 ՀՀ դրամ, իսկ այնուհետև 9.770.000 ՀՀ դրամ  արժողությամբ տարբեր ապրանքների գաղտնի հափշտակության.

-ԱՀ Մարտունի քաղաքի Ս.Ազիզյան փողոցում տեղակայված ավտոտնակից  1.700.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենայի հափշտակության.

-ԱՀ Մարտունի քաղաքի Վ.Խաչատրյան փողոցում տեղակայված խանութից նույն քաղաքի բնակիչ Ա.Տ.-ի և գործով չպարզված այլ անձանց կողմից 11.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքների գաղտնի հափշտակության, դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: