Արդարադատության նախարարության շենքի առաջ մեծաթիվ ոստիկանական ուժեր կան։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին,  Ֆեյսբուքի ուղիղ եթերում հաղորդեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Առավոտյան փոքր խմբով այստեղ եկանք, ինքնաբուխ հավաքի միջոցով մտադրություն ունեինք այստեղ հարցեր ուղղել արդարադատության նախարարին՝ կապված  բավականին ճշմարտանման տեղեկությունների հետ, որոնք երեկ մամուլում տարածվել էին, թե հունվարի 11-ին ստորագրվելիք տեքստն արդեն պատրաստ  է եւ գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ գաղտնի ռեժիմով։ Դրա նպատակը որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանեցումն է։ Մենք տեսանք, որ այստեղ մեծաթիվ ոստիկանական ուժեր կան, որն ամրապնդեց մեր համոզմունքը, որը խնդիր կա եւ Արդարադատության նախարարությունում, ամենայն հավանականությամբ գտնվում է այդ նախագիծը»,- ասաց նա։

Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ ժամը՝  12։00-ին հավաք կանեն նախարարության մոտ, որի պահանջը կլինի տեղեկատվություն տալ այդ թեմայի առնչությամբ։