Հայաստանի եւ Արցախի մի շարք զորամասերից Irakanum.am-ը ստանում է ահազանգեր այն մասին, որ զորացրում չի իրականացվում։ Այսօրվանից մեկնարկած զորացրումը մեզ ահազանգած զինծառայողների խոսքով անհասկանալի պատճառներով չի իրականացվում։

«Ես երկու տարի ծառայել եմ, այսօր լրանում է օրը, բայց զորամասից այդպես էլ հստակ պատասխան չեն տալիս, թե երբ կարող ենք տուն գնալ։ Զինվորական գրքույկը մոտս է, բայց պեչատ չեն դնում, որ զորացրվեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի N զորամասի զինծառայողը։

Ինչո՞ւ եւ ի՞նչ պատճառներով զորացրումը չի իրականացվում, ե՞րբ է այն մեկնարկելու, փորձեցինք այս հարցերի պատասխանները ստանալ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, սակայն կառույցի պատասխանատու Գեւորգ Ալթունյանը մեր հեռախոսազանգերը թողեց անպատասխան։

Այլ մանրամասներ՝ քիչ անց։

Irakanum.am