Քիչ առաջ ԼՈՒՐԵՐ.com ահազանգած քաղաքացին հայտնեց, որ այս պահին 6-րդ Մասիվում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմաց մի շարք ժամկետային զինծառայողների բռնի ուժով տեղափոխում են Ղարաբաղ:

Նրա հետ զրույցից պարզ դարձավ, որ այդ զորքը մշտապես ծառայել է Ղարաբաղում, սակայն հիմա հրաժարվում է վերադառնալ այնտեղ. «Հիմա այստեղ ցույց է, զինվորներին իրենց կամքին հակառակ տանում են Ղարաբաղ, այստեղ են նաև նրանց ծնողները և արդեն ռազմական ոստիկանությունը: Զորքին արձակուրդից հետո թույլ չեն տվել մեկնել Ղարաբաղ, իսկ հիմա տանում են այնտեղ, իսկ զորքն էլ չի ենթարկվում այդ հրամանին»,- նշեց զինվորներից մեկի հարազատը, որը չցանկացավ ներկայանալ: