Երևանի մետրոպոլիտենից հայտնում են.

«Հունվարի 8-ի, ժամը 20:51-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ հունվարի 8-ին ՝ ժամը 19:35-ին, Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» — «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում։