ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դավադիր ստահակը կրկին բոլորիս փորձում է ֆռացնել՝ սղացնելու համար իր դավաճանությունը։
Ուշադիր նայեք նկարին, որը ՌԴ ԱԳՆ ֆեսբուքյան պաշտոնական էջից է։
Չարաբաստիկ 9-րդ կետն ունի երկու մաս։
Կապույտով ընդգծել եմ դեպի Նախիջեւան տանող առկա կոմունիկացիաները բացելու նիկոլական հանձնառությունը։
Իսկ ահա կարմիրով՝ ամենավտանգավոր պարտավորությունը, այն է՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ՆՈՐ, այսինքն հատուկ տրանսպորտային կոմունիկացիա։
Ահա սրանք են թուրքերին տրվող միջանցնքները, մեկի փոխարեն՝ երկուսը:
Նորից կրկնեմ՝ ստահակը Հայաստան ներկայացնելու իրավունք չունի։