Ամենատարածված կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը ուրբաթ օրը կրկին թարմացրեց իր պատմական առավելագույնը՝ առաջին անգամ գերազանցելով 41 000 դոլարի մակարդակը, վկայում են սակարկումների տվյալները։

Ըստ CoinMarketCap պորտալի՝ որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը, ժամը 13։56-ի դրությամբ բիթքոինը թանկացավ 9,79%-ով՝ կազմելով 40 612 դոլար: Կրիպտոարժույթի առեւտրի ծավալով ամենամեծ բորսայում՝ Binance-ում բիթքոինի արժեքն աճեց 9,58%-ով՝ հասնելով 40 602 ԱՄՆ դոլարի: Րոպեներ առաջ կրիպտոարժույթն առաջին անգամ գերազանցեց 41 000 դոլարի մակարդակը եւ հասավ նոր պատմական առավելագույնի՝ 41 057 դոլարի:

Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթի ընդհանուր համաշխարհային շուկայի մոտավորապես 69,8%-ը: