Արցախի պետական համալսարանի հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն։ Այս մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրությունից։

«Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված եւ համաձայն գիտխորհրդի համապատասխան որոշման` ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն. այլ ուսումնական հաստատությունների ուսանողները վարձավճարները հետ ստանալու համար անհրաժեշտ է  մինչեւ սույն թվականի հունվարի 20-ը անձնագրի պատճենը /երկու կողմից/ ներկայացնել ԱրՊՀ հաշվապահություն կամ հանրակացարանի պարետին: Հունվարի 20-ից հետո փաստաթղթերը չեն ընդունվելու:

ԱրՊՀ ուսանողների անձնագրերի պատճենները առկա են իրենց անձնական գործերում, որոնք  գտնվում են համալսարանում եւ անհրաժեշտություն չկա նորից ներկայացնելու»,- ասված է հաղորդագրության մեջ։