Ձեռնարկատեր, «Քարդաշյաններ ընտանիք» իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսնինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոնք ծրագրում են ամուսնալուծվել, ստիպված կլինեն քննարկել Կալիֆոռնիայի Կալաբաս քաղաքում գտնվող տան ճակատագիրը, ինչը կարող է կոնֆլիկտի հանգեցնել, հայտնում է Daily Mirror-ը։

Առաձնատան արժեքը, որը Ուեսթն անվանել է «ֆուտուրիստական տաճար», կազմում է 40 մլն դոլար։ Դրա կատարելագործման համար յոթ տարի է պահանջվել եւ 20 միլիոն դոլար։ Տան կերպարանափոխմանը մասնակից է եղել ոչ միայն ռեփերը, այլեւ մասնագետների մի ամբողջ խումբ բելգիացի դիզայներ Ակսել Վերվորդթի գլխավորությամբ։ Պարբերականի տեղեկություններով՝ ամուսիններից ոչ մեկը չի ցանկանա զիջել չեզոք գունային երանգներով ձեւավորված տունը, եւ քննարկումը կարող է վերաճել վեճի։

Ընդ որում, Daily Mail-ը հայտնում է, որ Քիմը դադարել է կրել Lorraine Schwartz ապրանքանիշի՝ 1,3 մլն դոլար արժողությամբ ամուսնական մատանին։ Զարդն աստղի ձեռքին անհետացել է երկու շաբաթ առաջ, ինչ սկսել են լուրեր տարածվել ամուսնալուծության մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնալուծության եզրին են։ PageSix-ի աղբյուրը հայտնել էր, որ Քարդաշյանը վարձել է փաստաբան Լորա Վասերին, որը հայտնի է շոու-բիզնեսի աստղերի ամուսնալուծության գործերով։