Ըստ տեղեկությունների ՝ Հայաստանի մայրաքաղաք է ժամանել ռուս բժիշկ-մասնագետների երկու խումբ։

Ռուս բժիշկների հատուկ խումբը Մոսկվայից ժամանել է Երևան։ Նրանք պետք է արյան նմուշառում կատարեն այն բարձրաստիճան հայ պաշտոնյաներից, որոնք պատրաստվում են մեկնել Մոսկվա բանակցությունների։ Տեղեկությունը հայտնում է WarGonzo նախագիծը ՝ վկայակոչելով ռուսական ուժային կառույցներում իր աղբյուրները։

«Դատելով նրանից, թե ինչքան մեծ ուշադրություն է դարձվել այս ընթացակարգին` խոսքն ամենաբարձր մակարդակով սպասվող բանակցությունների մասին է։ WarGonzo նախագծի տվյալներով ՝ գործընթացն իրականացվում է ռուսական հատուկ ծառայություններից մեկի հսկողությամբ», — ասված է հաղորդագրության մեջ:Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ. խոսել են նաև Արցախի մասին
Ռուս բժիշկների Երևան ժամանելու մասին տեղեկությունը հաստատել է նաև ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը ՝ վկայակոչելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատի իր աղբյուրները: Ըստ նրա ՝ Երևան է ժամանել բժիշկների երկու խումբ։

Գաբրելյանովի տեղեկատվություններով` մի խումբն այժմ գտնվում է ՀՀ վարչապետի նստավայրում: Փաշինյանից արդեն արյուն են վերցրել` անալիզի համար։ Երկրորդ խումբը գտնվում է Երևանի հյուրանոցներից մեկում։ Նրանք պետք է ստուգեն Փաշինյանի անձնական ինքնաթիռի օդաչուներին և վարչապետի աշխատակազմի ևս 6 աշխատակիցների, որոնք, ենթադրաբար, նրա հետ կմեկնեն Մոսկվա։

Նշենք, որ բժիշկների Երևան ժամանելու, ինչպես նաև ՀՀ կառավարության պատվիրակության Մոսկվա կատարելիք այցի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի ստացվել:

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, թե որ հարցում է ինքը ձախողվել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետը ինքնամեկուսացել է համաճարակային իրավիճակի պատճառով։

Հիշեցնենք, որ այս պահին կորոնավիրուսով վարակված է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, նա գտնվում է Լոնդոնում ինքնամեկուսացման մեջ։