Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Ա սերիայի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Կրոտոնեի» դեմ խաղում հայ ֆուտբոլիստը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Իտալական Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի ավագը մասնակցել է 16 խաղի և դարձել 8 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: