ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահության տարիներին իր երկիրը աղետի է հասցրել, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Վաշինգտոնում տեղի ունեցող իրադարձությունները, գրում է Tasnim News Agency-ն։

«Այն, ինչ մենք տեսանք ԱՄՆ-ում անցյալ գիշեր և այսօր, ցույց տվեց, թե որքան թույլ է արևմտյան ժողովրդավարությունը և որքան թույլ է դրա հիմքերը։ Չնայած գիտության և արդյունաբերության ոլորտներում բոլոր հաջողություններին՝ մենք տեսել ենք, թե ինչ ազդեցություն ունի պոպուլիզմը այդ երկրներում»,- ասել է Իրանի նախագահը։

Ռոհանիի խոսքով՝ «պոպուլիստ Դոնալդ Թրամփը իշխանության գալով՝ վնաս հասցրեց իր սեփական երկրին»: