Շուշիի դեմ հարձակումները, Շուշիի դեմ ագրեսիան պետք է կանխվեր ոչ թե Շուշիի մատույցներում կամ Շուշիում, այլ շատ ավելի հեռու: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Պայմանական Շեխերում, Ասկերանի այն ձորակներում, որտեղ թուրքերը եւ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումները օրեր շարունակ գալիս էին դեպի Շուշի: Երբ հնարավորություն կլինի ավելի մեծ տեղեկատվություն ունենալու, վերլուծության համար ավելի օբյեկտիվ հիմքեր ունենալու համար, դեռեւս այս պատերազմի շատ դրվագների պետք է անդրադառնալ, եւ դերակատարների, եւ ռազմական գործողությունների մասով»,-ասաց նա: