Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Տոնի առթիվ մարդիկ միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Հայ առաքելական եկեղեցին այս օրը կարևորում է երկու խորհուրդ։ Առաջինը Քրիստոսի ծնունդն է, որ Աստված հայտնվեց, և երկրորդը՝ Քրիստոսի մկրտությունը՝ ջրօրհնեքի կարգը։ Ըստ հայ առաքելական եկեղեցու՝ ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում:

Մյուս եկեղեցիները Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը նշում են տարբեր օրերի: Կաթոլիկներն ու ուղղափառները Քրիստոսի ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին, մկրտությունը՝ հունվարի 7-ին։ Իսկ օրերի տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ուղղափառ եկեղեցին առաջնորդվում է հին տոմարով, իսկ կաթոլիկները՝ նորով: