Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են «Уран-6 ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքի իրականացնելու ընթացքում, ինչպես նաև ապահովում են տեղանքի մաքրման աշխատանքի բարձր տեմպը ցանկացած եղանակային պայմաններում։