Մենք ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն չունենք, ծնողների հետ հավաքվել ենք այստեղ, պետք է գա առողջապահության նախարարը եւ պատասխանի, թե ինչպես են ծնողները տեսել վերակենդանացման բաժանմունքում գտնվող իրենց զավակների լուսանկարները, սակայն նրանք այս պահին չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է կառավարության շենքի առջեւ անհետ կորած զինծառայողի հարազատների բողոքի ցույցի մասնակիցը։