Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հայտարարություն է տարաածել.
«Սիրելի՛ արցախցիներ,

Սուրբ Ծննդյան տոնին ուզում ենք մի փոքր հրաշք պարգևել ձեզ: Այդ իսկ նպատակով հրավիրում ենք ձեզ Ստեփանակերտի քաղաքապետարանի, ՀԱԵ Արցախի թեմի և «Երազանք» զարգացման հիմնադրամի կողմից նախաձեռնված Սուրբ Ծննդյան միջոցառմանը։

Սպասում ենք ձեզ հունվարի 6-ին՝ ժամը 13:00-ին, Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու բակում»,- ասված է Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։