Կորոնավիրուսի նոր տեսակի արագորեն տարածումը հանգեցրել է Լոնդոնում լոկդաունի, չեղարկվել էին անգամ ամանորյա միջոցառումները եւ ստիպել է մի քանի երկրների, այդ թվում՝ ՌԴ-ին արգելք սահմանել Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության վրա:

Իսկ որն է նոր տեսակի վիրուսի տարբերությունը.

Մասնագետները վկայում են, որ նոր տեսակը մարդուց մարդուն ավելի արագ եւ հեշտ է փոխանցվում, քան նախորդը, սակայն շատ բաներ դեռ պարզ չեն, քանի որ նոր տեսակի կորոնավիրուսի շուրջ ուսումնասիրությունները քիչ են:

Այս վիրուսն առաջին անգամ ի հայտ եկավ սեպտեմբերին, արդեն նոյեմբերին Լոնդոնում 25 տոկոս վարակվածության ցուցանիշ էր առկա, իսկ դեկտեմբերին՝ 65 տոկոս: Այսօրվա դրությամբ կարծում են, որ այս նոր տեսակի կորոնավիրուսն ի հայտ է եկել բրիտանացի հիվանդի մոտ կամ էլ եկել է այլ երկրից, որտեղ կորոնավիրուսի մուտացիայի հանդեպ այնքան էլ ուշադիր չեն եղել:

Մասնագետները նաև վկայում են, որ կորոնավիրուսի նոր մուտացիան ավելի վարակիչ է երեխաների եւ մինչև 19 տարեկան մարդկանց համար, քանի որ ամենայն հավանականությամբ կարող են սիմպտոմների պատճառ դառնալ հենց այդ տարիքային խմբերի մարդկանց համար: