Նախկին Միսս Վիրջինիա 82-ամյա Բարբարա Գաթրի Լեյը մահացած է հայտարարվել Սուրբ Ծննդյան նախօրեին կորոնավիրուսով վարակվելուց հետո, սակայն հետագայում հրաշքով «կյանք է վերադարձել», գրում է New York Post- ը՝ տեղական հրատարակություններին հղումով:

1958-ին «Միսս Վիրջինիա» տիտղոսը նվաճած կինը Ջորջիայի հիվանդանոց է եկել դեկտեմբերի 20-ին այնն բանից հետո, երբ կորոնավիրուսով վարակվելու պատճառով շնչառական խնդիրներ է ունեցել: Հոսպիտալացումից երկու օր անց նա հայտարարվել է մահացած, առաջինը տխուր լուրը ստացել է նրա որդին՝ Թոմ Քելին, որն ինքն էլ բժիշկ է:

Իր հերթին, Քելին իր մոր մահվան լուրը պատմել է Բարբարայի ամուսնուն՝ Թոնի Լեյուին, որից հետո նա սկսել է «արտասվելով» կապվել այլ հարազատների հետ: Սակայն մի քանի րոպե անց հիվանդանոցից զանգահարել են Քելիին՝ հահտնելու որ Բարբարայի սիրտն աշխատում է: