Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է կորոնավիրուսի պատճառով երկրում խիստ լոքդաուն մտցնելու մասին, հաղորդում Է BBC-ն: Այն սկսել է գործել հունվարի 5-ից։
Նոր սահմանափակումները ենթադրում են, որ մարդիկ կարող են դուրս գալ տնից միայն հիվանդանոց, խանութ կամ աշխատանքի գնալու համար։ Ռեստորանները կաշխատեն միայն առաքման համար: Դպրոցներն ու քոլեջները կանցնեն հեռավար ռեժիմի։