Իսրայելի առողջապահության նախարարությունը հաստատել է Moderna COVID-19 պատվաստանյութի օգտագործումը: Այս մասին նշված է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Սա երրորդ պետությունն է, որ հաստատում է Moderna-ի կորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը և առաջինը Հյուսիսային Ամերիկայից դուրս», – ասվում է այնտեղ: