Այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 29-ամյա Գևորգ Ս.-ն, իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրին կայանված՝ Գյումրիի բնակիչ, 34-ամյա Ռուբեն Ս.-ի կողմից շահագործվող ԳԱԶ-5204 մակնիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Գևորգ Ս.-ն դեմքի մասում բազմաթիվ սալջարդ վերքերով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Գևորգ Ս.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ինժեներ։