Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր հրամանով տարեսկզբին Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլի քաղաքում կկառուցվի միջազգային օդանավակայան: «Իմ հանձնարարությամբ Ֆիզուլիում կկառուցվի միջազգային օդանավակայան: Արդեն հրաման է տրված, այժմ տեղերն են ընտրվում: Տարածքը մաքրելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում», — ասել է Ալիևը: