ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ նշելով՝ Հայաստանում եւ Սփյուռքում այլեւս գործ ունենք «էշի ականջում քնած հանրության հետ, որը նայում, սակայն չի տեսնում, թե ինչպես ենք Հայրենիք կորցնում»։

«Սյունիքից հետո Գեղարքունիքն ա հերթի մեջ, հետո՝ Տավուշը…

Էն, ինչ պատահում ա մեր երկրի եւ ազգի հետ ու դեռ կլինի, արդար ա:

Արդար ա մի ազգի համար, որը պատերազմի ավարտից մոտ երկու ամիս անց դեռ չի ուզում իմանա զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների թվերը։

Արդար ա մի ազգի համար, որը պատերազմի ավարտից մոտ երկու ամիս անց չի պահանջում խայտառակ պայմանագրի եւ համաձայնագրի մանրակրկիտ վերծանում, քարտեզների եւ բնագծերի վերջնական հստակեցում, «բանավոր փոխպայմանավորվածությունների» մասին մանրակրկիտ հաշվետվություն:

Հայաստանում եւ Սփյուռքում մենք այլeuս գործ ունենք էշի ականջում քնած հանրության հետ, որը նայում, սակայն չի տեսնում, թե ինչպես ենք Հայրենիք կորցնում:

Կարեւորը՝ վաղը կծնվեն «Քելե Լաո»-ատիպ նոր ստեղծագործություններ եւ դուդուկ լսելու, ողբալու նոր, տարատեսակ առիթներ կունենանք…»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։