Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 23 351-ով, որը կորոնավիրուսով վարակման նվազագույն մեկօրյա ցուցանիշն է նոյեմբերի 18-ից ի վեր:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին, վարակակիրների թիվը երկրում հասել է 3 260 138-ի: Այս առումով ՌԴ-ն չորրորդն է ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից, Հնդկաստանից և Բրազիլիայից հետո: Շտաբի տվյալներով՝ վիրուսի տարածման աճը նվազել է 0.7 տոկոսով:

Վերջին մեկ օրում վարակման ամենից շատ դեպքեր դեպքեր արձանագրվել են Սանկտ Պետերբուրգում (3657), Մոսկվայի մարզում (1250), Նիժեգորոդի մարզում (482), Սվերդլովսկի մարզում (399), Վորոնեժի մարզում (388):

Ներկա պահին Ռուսաստանում բուժումը շարունակում է 561 114 մարդ:

Կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում հիվանդությունից երկրում մահացել է 58 988 մարդ, որից 482-ը՝ վերջին մեկ օրում: