«Հետպատերազմական այս իրավիճակում վարչապետի կողմից հոդվածներով հարցերին պատասխանելն ընդունելի չի կարող համարվել, քանի որ այդ ժանրով գրվածը նմանվում է արդարացողի մենախոսության:

Նախապատերազմյան ընթացքը և պատերազմի կառավարման շրջանն ուսումնասիրելու նպատակով (նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը և սահմանային գլուխկոտրուկները ներառյալ) պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելուն այլընտրանք գոյություն չունի:

Պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծն ուղարկվել է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին»,-ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Էդմոն Մարուքյանը: