Հայաստանի Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, տեղի հայ սահմանապահների հետ միասին բնակիչներին ներկայացնում են ստեղծված իրավիճակը:

«Փողոցը վաղվանից անցնելը դառնում է պռոբլեմ, եթե հանկարծ անասուն էլ անցնի հետևից գնալ չկա»,- ասաց Արշակյանը:

Գորիսի քաղաքապետի խոսքով էլ՝ հունվարի 8-ից անասնապահության և արոտավայրերի հետ կապված խնդիր է առաջանալու:

Մանրամասները՝ տեսանյութում: