Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 85 509 035-ի: Այս մասին վկայում են www.worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են ԱՄՆ-ում, որտեղ համավարակի ողջ ընթացքում «Քովիդ-19»-ով վարակվել է ավելի քան 21 մլն մարդ: Նրան հաջորդում են Հնդկաստանը (ավելի քան 10.3 մլն), Բրազիլիան (ավելի քան 7.7 մլն), Ռուսաստանը (ավելի քան 3.2 մլն), Ֆրանսիան (ավելի քան 2.6 մլն), Մեծ Բրիտանիան (ավելի քան 2.6 մլն), Թուրքիան (ավելի քան 2.2 մլն):

Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով առաջատարը դարձյալ Միացյալ Նահանգներն է, որտեղ ավելի քան 360 հազար մարդ է մահացել: Հաջորդում են Բրազիլիան՝ մահվան ավելի քան 196 հազար դեպքով, Հնդկաստանը (մոտ 150 հազար), Մեքսիկան (ավելի քան 127 հազար), Իտալիան և Մեծ Բրիտանիան (ավելի քան 75 հազար դեպքով), Ֆրանսիան (ավելի քան 65 հազար): Ողջ աշխարհում «Քովիդ-19-ից մահացության ցուցանիշը գերազանցել է 1,85 մլն-ը: