Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ տարածքից ԼՂ վերադարձող փախստականների հերթական ավտոշարասյունը։ Հունվարի 3-ին Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 100 փախստական։ Նոյեմբերի 14-ից ի վեր ԼՂ-ի իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 47 287 փախստականներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր, ցուցաբերում օգնություն, վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները։ 23 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։