2021 թվականից Ֆրանսիայի տարածքում նոր հեծանիվների գնորդները պարտադրած կլինեն գրանցել դրանք հատուկ էլեկտրոնային տվյալների բազայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Cnews-ն:

Այժմ հեծանիվների հետ խանութներում կտրամադրեն պիտակ գրանցման համարով եւ QR-կոդով, որի տեղեկավտությունը կներառվի տվյալների ազգային բազա: Կոդը պարունակում է տեղեկատվություն համար, հեծանիվի մոդելի, տրանսպորտային միջոցի գրանցման ամսաթվի, ինչպես նաեւ գնորդի անձնական տվյալների մասին: Պիտակը պետք է լինի հեշտ ընթեռնելի եւ գտնվի շրջանակի վրա հասանելի վայրում:

Այդ բազաներին հասանելի կլինի իրավապահ մարմինների աշխատակիցներին, ինչպես նաեւ համայնքապետարանների ծառայողներին եւ հեծանիվների պարկերի օպերատորներին: Հեծանիվը փոխանցելու դեպքում պետք է հայտնել այդ մտադրության մասին այն խանութում, որտեղ գրանցվել է այդ հեծանիվը: Գործարքից հետո օպերատորը կփոխի սեփականատիրոջ մասին տվյալները բազայում մեկ օրվա ընթացքում:

«Շուրջ 400 հազար հեծանիվ են գողանում ամեն տարի: Դրանցից 100 հազար տրանսպորտային միջոցը ոստիկաններին եւ ժանդարմներին հաջողվում է հայտնաբերել: Այդպիսի համարակալումն ու պիտակները կհեշտացնեն իրավապահ մարմինների աշխատանքը»,-համոզված է Place au velo հեծանվորդների ասոցաիցիայի ներկայացուցիչ Դանիել Դաուլան:

Այդ համարակալումը պարտադիր չի լինի մինչեւ 16-դյույմանոց անիվներով մանկական հեծանիվների, ինչպես նաեւ հեծանվորդների եւ էլեկտրատրանսպորտի համար, ինչպես, օրինակ, հիրոսկուտերները: Դա չի խանգարի իրենց սեփականատերերին կամավոր գրանցել իրենց տրանսպորտն ընդհանուր բազայում: Խանութներին դեռեւս չեն պարտադրում գրանցել հրշեջների հեծանվները վերավաճառքի ժամանակ. դա պարտադիր կդառնա հուլիսից: