Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգում այսօր առավոտյան մահապատժի են ենթարկվել 2 պայթեցնող ահաբեկիչներ եւ մեկ զինված հանցագործ, հայտնում է Mehr-ը:

Ըստ գործի նյութերի՝ հանցագործներից Հասան Դեհվարին վերջին երեք տարիներին ծրագրել է քաղաքացիների առեւանգումներ, ինչպես նաեւ Սերավան քաղաքում իրականացրել է պայթեցումների շարք, որոնց հետեւանքով զոհվել են իրավապահ մարմինների եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ:

Երկրորդ մահապարտը՝ Էլյաս Քալանդարզեհին, մեղադրվում էր Սերավանում բնակելի շենքերի, ինչպես նաեւ քաղաքային վարչակազմի շենքի մոտ պայթեցման, ոստիկանական մեքենայի պայթեցման մեջ, որի հետեւանքով զոհվել էր 2 մարդ:

Երրորդ մահապարտ Օմիդ Մահմուդզեհիին առաջադրվել էին զինված առեւանգման, ոսկերչական խանութների կողոպուտի եւ կանխամտածված սպանությունների մեղադրանքներ: