ԱՄՆ-ն հոգնել է լրտեսամոլությունից, պնակալեզությունից եւ կոռուպցիայից: Համավարակի պատճառով ամբողջ աշխարհը ականջները սրել է: Ուստի Դոնալդ Թրամփը կարող է իրավիճակն օգտագործել նախագահ մնալու համար: Այս մասին իր Telegram ալիքում նշել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Քանի դեռ Թրամփը նախագահն է, նրան են ենթարկվում բոլորը. նա կարող է հեռացնել ոչ ձեռնտու դատախազներին, փոխել դատավորներին, հրամայել զինվորականներին, բոլոր լիազորությունները առավելագույնս օգտագործել: Ընտրությունների արդյունքների չեղարկման հիմնավորում կարող է լինել ԱԴ ռեժիմը: Սա Թրամփի վերջին հնարավորությունն է, քանի որ առաջիկա 4 տարում դեմոկրատները նրան ուղղակի կոչնչացնեն:

Ռուսաստանը կարող է նրան աջակցել, պայմանավորվել ֆինանսական աջակցության շուրջ, օրինակ՝ արաբ շեյխերի կողմից: Իսկ փոխարենը մեզ ոչինչ հարկավոր չէ, քանի որ ստեղծված իրավիճակը Թրամփ համար առանց այն էլ ծանր է ու նողկալի: Հիմա գլխավորը, որն անհրաժեշտ է ԱՄՆ նախագահին, կամքի ուժի դրսեւորումն է, որ շարունակի մնալ նախագահի պաշտոնում:

Ես նաեւ նրան խորհուրդ կտայի ամեն դեպքում պատվաստվել: Եթե պետք է, մենք կուղարկենք մեր «Սպուտնիկ V»-ը:

Ամուր մնացեք, Դոնալդ, մենք Ձեզ հետ ենք, արտասահմանը Ձեզ կօգնի»,- նշել է Վլադիմիր Ժիրինովսկին: